Մայրենի լեզու 6

Ձոն մայրիկիս

Իմ  մայրիկը ինձ օգնել է միշտ,  ես շատ գոհ եմ, որ հենց նա է իմ  մայրիկը, և գոհ եմ, որ նա ինձ օգնել է բռնել գդալ , սովորեցրել է քայլել ու խոսել  և այլն,  իսկ հիմա, երբ ես արդեն մեծացել եմ, ես նրան պետք է օգնեմ։  

Ես  մայրիկիս շատ եմ  սիրում, երբ ես փոքր էի նա ինձ միշտ հետաքրքրիր խաղերով զբաղեցրել է ու չի թողել տխրեմ կամ ձանձրանամ։ Մենք միշտ խաղում էինք, պլաստիլինից կերպարներ էինք սարքում, նկարում էինք։ Հիմա էլ, երբ ես արդեն մեծ եմ, մենք միասին, օրինակ պատմական մուլտֆիլմի համար կերպարներ ենք սարքել։ Մայրիկս շատ է սիրում է ինձ հետ պատմության դասերը անել ու դա շատ մեծ ոգևորությամբ է անում։ Մենք միասին սիրում ենք ֆիլմ դիտել, ու նաև սրճել։

Մայրիկս շատ համեղ է պատրաստում, նա իմ լավագույն խոհարարն է, լավագույն ընկերը, լավագույն ուսուցիչը։

Մայրիկս հումորով է, բարի ու գեղեցիկ։

Оставьте комментарий