Մայրենի լեզու 6

Եղիշե Չարենց

                  Հուշեր   Չարենցի մասին

                                                                                                Ռ . Ղազարյան

Ես  կարդացի  Ռ. Ղազարյանի   հուշերը  Չարենցի մասին։ Շատ հետաքրքիր էր։ Ես մտածում եմ, որ  այս պատմությունը կարող էր շատ հետաքրքիր ֆիլմի սցենար դառնալ։ Ռ.Ղազարյանը պատմում է, թե ոնց է ինքը 15 տարեկանում հանդիպել Եղիշե Չարենցին  ու դարձել նրա հավատարիմ և անբաժան ընկերը։ Ինձ  համար շատ տպավորիչ էր այն հատվածը, երբ Չարենցի կինը֊ Իզաբելլան լվանում է նրա բանտից ուղարկած վերնաշապիկը և նկատում քիմիական մատիտով գրված տողերը այն մասին որ Չարենցը իր ձեռագրերը պահելու համար վստահում է միայն Ռեգինային։

Ես կարծում  եմ Չարենցը մտածել է, որ  Ռեգինային չեն կասկածի, քանի որ նա  փոքր էր և շատ հայտնի մարդ չէր։   Այնուամենայնիվ, Ռեգինան պետք է որ շատ ուժեղ ու համարձակ լիներ, որ կարողանար փրկեր Չարենցի ձեռագրերը և բարեբախտաբար դա իրեն հաջողվում է։

   Ռեգինան նաև բնութագրում է  Չարենցին։  Մենք իմանում ենք,  որ Չարենցը շատ մաքրասեր մարդ է եղել, սիրել է գեղեցիկ իրեր ունենալ, նա սիրում էր ուկրիանական բորշչ, մածուն, մածունից թան էր պատրաստում երբեմն, սիրում էր տանձ և կոնյակ ու բաստուրմա։ Նա երբեմն թասակ էր դնում գլխին։

Ես նաև դիտեցի այս ֆիլմը Չարենցի մասին։