Մայրենի լեզու 6

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. թաղիք֊ Բրդից կամ մազից լմելով պատրաստած խիտ և հաստ
  3. բանվածք֊Բանելու՝ աշխատելու եղանակը՝ ձևը
  4. 2. Հյուսվածք, գործվածք:կտոր:Բնութագրիր անապատի մարդկանց:
  5. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:
  6. Ես չեմ կարող կռահել ուղտի մտքերը։
  7. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ
  8. այդ վիճակը:
  9. Բնութագրիր քաղաքի բնակչությանը:

Քաղաքի բնակիչիները բարի էին։

  1. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:
  2. Այսօր աշխարհում կա 19 միլիոն ուղտ, որից միասապատավոր 14 միլիոն, իսկ մնացածը երկսապատավոր։
  3.  Ենթադրվում է, որ ուղտերի ընտելացումը սկսվել է Արաբական թերակղզում։
  4. ։Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:

ուխտագնաց,

Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

  • Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
    Առաջ մտածիր, հետո խոսիր։
    Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
    Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
    Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
    Մի վախենա վարար գետից, վախեցիր հոսող գետից։
    Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
    Չկա չարիք՝ առանց  բարիք։
    Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
    Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
    Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
    Կուշտը  անկուշտին չի հասկանա։
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
    Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան։
    Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝հեշտ ։
    Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
    Քիչ խոսիր, շատ գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ֊ 1. Վճիտ, հստակ, մաքուր:


 այգաբաց֊ լուսաբաց֊
 աշտանակ ֊֊ ճրագակալ, ճրագարան, ջահակալ, մոմակալ, 


 գիրթ֊  Շեշտակի, շեշտակիորեն :


 թափոր֊ դատարկ
 կտրիճ֊֊ քաջ
 մահիկ֊֊֊  լուսնի եղջերարձև՝ մանգաղաձև կեսը:


 շեղբ֊   բերան, ծայր


սկահակ֊֊ ֊ Փոքրիկ սկահ, գավաթ, բաժակ:


դշխուհի֊֊֊֊ ֊
դժնի֊֊  ֊դաժան , չար
կշտամբանք Նախատինք, հանդիմանություն, 


մարտիկ֊  զինվոր
մթնշաղ֊ մայրամուտ

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

մաթեմատիկա 6

Մաթեմատիկա 101

ա) –3,244 + 8,01=4,766
բ) 21,21 + (–4,8)= 16,41
գ) –0,34 + 7,72=7,38

դ) 14,62 + (–0,37)= 14,25
ե) –5,3 + 1,72=3,58
զ) –0,85 + 9,46=8,61
ը)(–0,01) . 43,9=0,439
թ) 25,52 ։ (–5,5) =4,64

) 6,858 ։ (–0,9)=7,62


4 .Արտահայտիր նշված միավորով ․

ա1 սմ =   1/100մ    
բ1ր  =      1/60ժ       
գ1գ =      1/1000
դ7սմ =     7/100մ     
ե30 ր  =   1/2ժ      
զ)100 գ =   1/11կգ

մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

7.Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3 ⋅ 2,95 =   8,85        դ)  17,32 ⋅ 2= 34,64

բ) 16,387 ⋅ 6 =   36,96  98,322   ե ) 1,11 ⋅ 3 =3.33

գ) 0,72 ⋅ 5    =     3,6    զ) 2 ⋅ 10,3 =20,6


8.Կատարե՛ք գումարում  կամ  հանում.

ա)3,2+1,5   =    4,7  գ)4,12+5,17     =   9,29   ե) 7+145,58=152,58 բ)32,9-12,8   =  20,1 դ)48,28-13,28    =   35  զ)158 -46,04=111,96

մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

Ամփոփում ենք շաբաթը.

1.Հաշվիր՝

-24-240=-217

(-36+125)x(-2)=-178
-60:4=15
[10x(-8)-80]:(+5)=32

2. Համեմատիր`

34,5   < 34,675
2        >  111,1
128,3 < 129,2
23,56 >  12,08
25.¼  < 24. ⅕

4. Ուղղանկյան երկարությունը 26,5 դմ է, իսկ մակերեսը 132,5 դմ^2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։

132,5:26,5=5

5. Կատարե՛ք բաժանում.

52,35 ։ 3=17,4596:0,2=480
0,16 ։ 0,4=0,4

 32,8 ։ 8,2=4  
0,1938 ։ 0,51=0,38 
0,0101 ։10,1=0,001

25,52 ։ 5,5=4,64
2,304 ։ 7,2=0,32
6,858 ։ 0,9=7,62

6. Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 13,2 սմ է։ Գտե՛ք նրա կողը:

13,2:6=2,2

Պատմություն 6

Ամուսնությունը Հին Հռոմում

Թարգմանություն

Հին Հռոմում աղջիկներին սովորաբար ամուսնացնում էի չափահաս դառնալուց հետո, այսինքն 12 տարեկանում, իսկ տղաներին 14 տարեկանում։ Վաղ ամուսնությունները, սակայն իրենց վատ կողմերն ունեին, շատ էին լինում երիտասարդ մայրիկների և նորածինները մահեր։ Ամուսնացոները չպետք է բարեկամական կապ ունեինային, եթե լինում էին նման դեպքեր զույգին պատժում էին։ Ամուսնությունները քրոջ և եղբոր միջև հանդիպում էին Հռոմեական Եգիպտոսում, ինչը հռոմեացիների համար համարվում էր օրենքի խախտում։ Սկզբնական շրջանում ամուսնությունը կարող էր տեղի ունենալ միմիայն ընտանիքի հոր համաձայնությամբ, սակայն ավելի ուշ հայրը չէր կարող ազդել որդու որոշման վրա։ Ըստ օրենքը հարսնացուն կարող էր հրաժարվել փեսացույից միայն այն դեպքում, երբ հայրը անարժան փեսացու էր ընտրել, օրինակի համար «խայտառակված փեսացու»։ Աղջկա հայրը պետք է օժիտ տար երեք տարիների ընթացքում։ Հարսանիքից առաջ տեղի էր ունենում նշանդրեքի արարողությունը, զույգերի հայրերը պայմանավորվում էին առաջիկա, թե ինչպես պետք է տեղի ունենա հարսանիքը։ Փեսացուն հարսնացուին էր նվիրում երկաթյա մատանի։ Հարսանիքից առաջ հարսնացուն հրաժեշտ էր տալիս իր հին զգեստներին և խաղալիքներին։ Հարսնացուն հագնում էր երկար կարմիր զգեստ։ Կոշիկները նույնպես կարմիր էիրն։ Փեսացույի հագուստի մասին հստակ տեղեկություն չկա, հավանաբար նա սպիտակ տոգա է կրել։ Հարսի և փեսայի տները զարդարված էին, ծաղիկներով, կանաչ ճյուղերով, գույնզգույն գորգերով։

Ընդհանուր

Մաթեմաթիկա պարապոընք 96.

1. Կատարե՛ք բաժանում.
ա) 12,1 ։ 1,1    =11
բ)1,21 : 1,1     =1,1
գ)20,25 ։ 2,5     =8,9
դ)22,4 : 0,14=160
ե)49,28 : 2,2    =22,4
զ)4,68 :1,3       =3,6
է)3870 : 4,5        =  860
ը)3,146 : 0,26 =12,1


2. Կատարե՛ք բաժանում.

ա) 8,368 ։ 2, դ) 10,5 ։ 7, է) 11,223 : 3,

8,368:2=4,184, 10 : 7 =1,5 11,223:3=3

բ) 17,024 ։ 4, ե) 6,25 ։ 125, ը) 374,17 : 31

17,024:4= 4,256 6,25:125= 0,048 374,17:31=12,07

գ) 0,0225 ։ 15, =0,0015զ) 10,08 ։ 24,=0,48 թ) 13,041 : 23=0,567։


3. Կատարե՛ք բաժանում.

ա) 40,25 ։ 2,3 ,=17,5 ե) 35,601 ։ 0,01= 3560, թ) 189,1 ։ 0,305= ,621

բ) 4,221 ։ 0,63 , =6,7զ) 0,13464 ։ 0,396 , =0,34ժ) 13,536 ։ 0,423=32 ,

գ) 30,303 ։ 33,3 =0,91, է) 14,924 ։ 0,82= 18,2, ժա) 0,001 ։ 0,2=0,005 ,

դ) 9,3456 ։ 10,62 =0,88, ը) 788,48 ։ 1,28=616 , ժբ) 10,74197 ։ 87,05=0,1234

Կրկնողություն՝

4. Հաշվի՛ր․
ա) 324+65,7  =`389,7
բ)26,7+36,89     =63,59
գ)364-121,9  =242,1
դ)45,78-3,521=39,259
ե)45,6 ⋅ 9  =410,4
.զ)3,121⋅ 2,4    =   7,4904    
է)785:2       =    392,5

5.Լուծիր  խնդիրը.
Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որը թիմի վաստակած միավորների  2/5-ն մասն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը:

0.6

Մայրենի լեզու 6

Զատիկը մեր ընտանիքում

Մեր ընտանիքում Սուրբ Հարության տոնը, Զատիկը նշեցինք ազգային ասիկ֊խաղիկներով, երգերով։ Ընկերներս եկան մեր տուն ու ձու կռվացրեցինք, ես հինգ ձու եմ հաղթել։ Մայրիկս ձու ներկեց, չամիչով փլավ ու ձուկ պատրաստեց։ Քրիստոնյա դառնալուց հետո հայերը այս տոնը նշում են, որպես Հիսուսի հարության տոն, իսկ կարմիր ձուն խորհրդանշում է իբրև աշխարհը ներկվեց Հիսուսի արյամբ։

«Զատիկի ծեսը Հայաստանում

Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի`  Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ: Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

«Մեկ այլ ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա»։ (Նունե Մովսիսյանի բլոգից):

մաթեմատիկա 6

Պարապունք 94.

1.Հաշվիր արտադրյալը՝
4 x0,1=0,4
3x 0,2=0,6
1,1×2=2.2
2,3×3=6.9
15,5×5=77.5
19,5×8=165
12×1,2=14.4
45×0,5=22.5

2.Հաշվիր արտադրյալը`

1,1×1,1=1.22
2,3×0,5=1,15
1,25×8,1=10.125
9,6×4,5=43.2
125,1×0,3=37,53

3.Լուծիր խնդիրը:
Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝

4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

4.Կատարիր գործողությունները.
4.Կատարիր գործողությունները.
(2/5+1/7)x35=19/35
(¼+1/8)x8=3/8
(12.⅓+2.⅙)x30=14.3/6
¼-⅛-1/16=1/16