Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Ափոփում

  • Թվարկե՜լ տնտեսության ճյուղային կառուցվածքը։
  • մեքենա շինություն պետաղա ձուլություն անասնապահությունը
  • Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ նաֆթ, բենզին, գազ
  • Առանձնացնել էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերը և այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։ Ջրային էլետռակայան, ատոմային էլետռակայան
  • Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
  • քանի որ բոլոր փոխադրամիջոցները կազված են տարբեր տեսակներ մետաղներից, որոնք մետաղաձուլության արդյունքն են: Եթե չլինեն փոխադրամիջոցներ՝ նավեր, տրանսպորտներ, մեքենաներ մարդկանց կյանքը ավելի դժվար կլինի
  • Ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
  • Մետաղաձուլության միջոցով մենք ստանում ենք մեքենաշինություն, որի մեջ մտնում են ավտոբուսները, մեքենաները և եթե մեքենաները փչանում են և այլևս հնարավոր չի լինում վերանորոգել նրանք վերցնում են մեքենաների մետաղները մետաղաձուլում են և կրկին ամեն ինչ նույնն է:
  • Ի՞նչ արտադրանքներ են թողարկում մեքենաշինական արդյունաբերությունը։
  • Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել քիմիական արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
  • Ի՞նչ դեր ունի թեթև արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել թեթև արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
  • Ի՞նչ դեր ունի սննդի արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել սննդի արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Աշխարհագրություն

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը: 

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում( առաջին և երկրորդ տիպ` զարգացած և զարգացող երկրներ)։

Տղաների և աղջիկների քանակը հավասար է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում տղամարդկանց և կանանց թիվը հավասար է, ավելի մեծ տարիքում կանայք ավելի մեծ թիվ են կազմում։ Քանի, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, իսկ կանայք ավելի երկարակյաց են։ Եվրոպայում կանանց թիվը ավելի շատ է, իսկ մահմեդական երկրներում֊ տղամարդկանցը։

3. Համեմատել զարգացած և զարգացող երկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչության թվի քանակով։ Զարգացած երկրներում բնակչության թիվը ավելի քիչ է, բայց տնտեսությունը ավելի զարգացած։

https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, համեմատել Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության սեռատարիքային կազմը( կարող եք ընտրել ցանկացած երկիր)։

https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, ընտրել զարգացած և զարգացող չորս երկրներ, որտեղ արտահայտված է բնակչության ծերացման փուլ։

Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Ռասսա

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։
  2.  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:
  3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:

Բազմազգ ֊պոլիէթնիկ

Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա։

Միազգ֊մոնոէթնիկ

Հայաստան

Ալժիր

Ճապոնիա

Մոնղոլիա

  1.  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:
  • 1․Արգենտինա –քրիստոնեություն
    2․Իսրայել – Հուդաիզմ
    3․Ճապոնիա – Սինտոիզմ
  • Չինաստան – կոնֆուցիանություն ու դաոսիզմ
  • Ռուսաստան – քրիստոնեություն
  • Ֆրանսիա – քրիստոնեություն
  • Կանադա –քրիստոնեություն
  • ԱՄՆ –քրիստոնեություն
  • Իրան –մահմեդականություն
  • Ս․ Արաբիա –մահմեդականություն
  • Ալժիր –մահմեդականություն
  • Նիգեր –մահմեդականություն
  • Վիետնամ –բուդդայականություն
  • Նիդերլանդներ –քրիստոնեություն
  • Ղազախստան –մահմեդականություն
  • Ուկրաինա –քրիստոնեություն
  • Թուրքիա –մահմեդականություն
  • Ուրուգվայ – բուդայականություն
  • Վրաստան –քրիստոնեություն
  • Բրազիլիա –քրիստոնեություն
  • Ավստրալիա –քրիստոնեություն
  • Մոնղոլիա –բուդդայականություն
  • Հունաստան –քրիստոնեություն
  • Լեհաստան – բուդդայականություն
  • Հյուսիսային Կորեա –բուդդայականություն
  • Հայաստան –քրիստոնեություն
Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Այդ տեղաբաշխումը խիստ անհավասարաչափ է։ Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Ներկայումս բնակեցված են հս. լ. 780 և հվ. լ. 560 զուգահեռականների միջև գտնվող համարյա բոլոր ցամաքային տարածքները։ մերձբևեռային, լեռների բարձրադիր շրջանները և անապատային ընդարձակ տարածքները)։ Նախկինում ավելի սահմանափակ տարածք է բնակեցված եղել։ Ժամանակի ընթացքում բնակչության թվի աճին և գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց երկրագնդի բնակեցված տարածքը ընդարձակվել է։ Տարածքի բնակեցվածության ընդհանուր պատկերը և բնակեցվածության աստիճանն արտահայտվում են բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության միջին խտությունը բնակչության թվի հարաբերությունն է տարածքի մակերեսին, այսինքն` բնակիչների միջին թվաքանակը` մեկ քառ. կմ տարածքի հաշվով (մարդ/քառ. կմ):

Քարտեզ. Աշխարհի բնակչության տեղաբաշխումը

Ներկայումս բնակչության տեղաբաշխումը ծայրաստիճան անհամաչափ է. մարդկանց գրեթե 70%-ն ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդամենը 7%-ի վրա։ Բնակչության տեղաբաշխման վրա ազդում են մի շարք գործոններ: Դրանց շարքում բավական մեծ է բնական գործոնների` բնական պայմանների և ռեսուրսների (ռելիեֆ, կլիման, ջրեր, հողեր և այլն) դերը, դրանց նպաստավոր լինելը բնակեցման և տնտեսական գործունեության համար: Դիտելով աշխարհի բնակչության տեղաբաշխման քարտեզը` կնկատեք, որ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններով տարածքներում, առաջին հերթին` ջերմային տաք և բարեխառն գոտիներում գտնվող հարթավայրային և ծովափնյա շրջաններում: Միևնույն ժամանակ, խիստ նոսր են բնակեցված տունդրայի, տայգայի և անապատային բնական զոնաները, բարձր լեռնային շրջանները: Հետևաբար` մարդկանց կողմից չյուրացված կամ թույլ յուրացված տարածքներն առաջին հերթին ծայրահեղ բնական պայմաններ ունեցող վայրերն են։

Գծապատկերներից երևում է, որ աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանք ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրության վրա գտնվող հարթավայրերն են, որոնք կազմում են ցամաքի մակերեսի 28%-ը։ Այստեղ բնակվում է երկրագնդի բնակչության 80%-ը։ Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները.

ա) Բնակչության խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց:

բ) Բնակչության խիստ կենտրոնացում ծովափնյա գոտիներում։ Աշխարհի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսների ափերով ձգվող 200 կիլոմետր լայնությամբ ցամաքային գոտում, որն զբաղեցնում է ցամաքի 16%-ը։

գ) Բնակչության խտության նվազում ծովերից և օվկիանոսներից տեղանքի ունեցած հեռավորության մեծացմանը զուգընթաց:

Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Դրանք բնակչության տեղաբաշխման վրա ազդում են տնտեսական գործոնների ներգործությամբ` արտադրության տեղաբաշխման և տարածքի տնտեսական մասնագիտացման միջոցով: Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները, օրինակ` գործարանների ու ֆաբրիկաների մեծ կուտակման շրջանները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, կամ Նեղոս, Յանցզի ու Գանգես գետերի հովիտները, որտեղ զարգացած է ոռոգովի հողագործությունը: Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվող պատմական գործընթաց է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը, այսինքն` պատմական գործոնը։ Քաղաքակրթության հնագույն օջախներում (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Եվրոպա) բնակչության կենտրոնացումն զգալի չափով ավելի մեծ է, քան համեմատաբար նոր բնակեցված տարածաշրջաններում (Ավստրալիա, Սիբիր, և այլն)։ Աշխարհում առանձնանում են բնակչության մեծ կուտակումներ ունեցող չորս գլխավոր տարածքներ (արեալներ)։

Առաջինը Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքն է, որտեղ բնակչության միջին խտությունը տեղ-տեղ հասնում է 500-1000 մարդ/քկմ-ի։ Այստեղ բնակչության մեծ կուտակմանը նպաստել են բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգելի հողագործության զարգացումը:

Բնակչության մեծ կուտակման երկրորդ տարածքը Արևմտյան Եվրոպան է։ Միջին խտությունն այստեղ ավելի քան 200 մարդ/քկմ է, իսկ արդյունաբերական գլխավոր շրջաններում՝ 1000 մարդ/քկմ։ Բնակչության մեծ կուտակման երրորդ տարածքը ձևավորվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Այստեղ նույնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, բնակչության բարձր խտության գլխավոր պատճառներն են բարենպաստ բնակլիմայական պայմանները, նպաստավոր աշխարհագրական դիրքը (առաջին հերթին ծովին մոտ գտնվելը) և արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը։ Բնակչության մեծ կուտակման չորրորդ արեալը ձևավորվել է ավելի ուշ Աֆրիկայում` Գվինեական ծոցին հարող գոտում: Բնակչության արագ աճի հետևանքով այս արեալի բնակչության թիվն արդեն անցել է 300 մլն-ի սահմանագիծը, ինչը զգալիորեն գերազանցում է երրորդ արեալի բնակչությանը:

Բնակչության միգրացիաները

Ամեն մի երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը և տեղաբաշխումը փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի՝ այսինքն միգրացիայի հաշվին։ Մարդիկ ծնվում և ապրում են մեծ մասամբ իրենց ծննդավայրում: Սակայն մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։ Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին միգրացիաներ են էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ քաղաքացիների մուտքը այլ երկրներից տվյալ երկիր։ Արտաքին միգրացիաները (գաղթերը) դիտվել են վաղ ժամանակներից սկսած, պատմությունից հիշենք թեկուզ «ժողովուրդների մեծ գաղթը»։ Դրանք ավելի զանգվածային են դարձել աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, պատմական նոր և նորագույն ժամանակներում։ Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի առանձին շրջաններ բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին։ Միայն XIX դարում եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ։ Մինչ այդ Աֆրիկայից բռնի տեղահանվել (բռնագաղթ) և որպես ստրուկ Ամերիկայում վաճառվել է մոտավոր տվյալներով շուրջ 100 մլն սևամորթ։ Կրոնական շարժառիթով զանգվածային տեղաշարժեր են տեղի ունեցել Հնդկաստանում։ 1947թ. Հնդկաստան գաղութի անկախացումից հետո միլիոնավոր մահմեդականներ Հնդկաս- տանից գաղթել են Պակիստան, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականեր և բուդդա- յականներ՝ Հնդկաստան։ Քաղաքական և ազգային շարժառիթներով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի հարկադրված գաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ։ Մյուս կողմից` տարբեր տարիների և հատկապես վերջին երկու տասնամյակում, հիմնականում տնտեսական պատճառներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 մլն մարդ։

Միգրացիայի մյուս տեսակը՝ ներքին միգրացիան, տեղի է ունենում պետության ներսում հետևյալ չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։ Առավել տարածված են գյուղերից և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ միգրացիաները, որոնք նպաստում են քաղաքային բնակչության թվի աճին։ Շատ երկրներում բնակչության ներքին միգրացիաները հիմնականում տեղի են ունենում նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ։

  • Ինչպիսի՞ն է աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերը։
    Բնակչության տեղաբաշխումը շատ անհամաչափ է. մարդկանց գրեթե 70%-ն ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդամենը 7%-ի վրա։
  • Թվարկե՛լ և բնութագրե՛լ աշխարհի բնակչության կուտակման գլխավոր շրջանները։
  • Մարդիկ ավելի շատ նախընտրել են ապրել բարենպաստ պայմաններում։ Առաջին հերթին տաք ու ծովափնյա շրջաններում։

    Բնակչության խիստ կենտրոնացված է ծովափնյա գոտիներում։

  • Թվարկե՛լ միգրացիայի տեսակները, և նշե՛լ գլխավոր պատճառները։
    Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։

    Արտաքին միգրացիաներ լինում են 2 տեսակի էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան, երբ երկրի քաղաքացին լքում է իր երկիրը, իմիգրացիան, երբ վերադառնումէ ։

    Ներքին միգրացիան տեղի է ունենում երկրի ներսում չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։

Աշխարհագրություն֊7

Բնակչության վերարտադրությունը

1
բՆԱկՉՈՒԹՅԱՆ վեՐԱՐտԱԴՐՈՒԹՅՈՒՆը
Երկրագնդի վրա մշտապես փոփոխվում, այսինքն` նորացվում ու հերթափոխվում են
մարդկանց սերունդները: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակա-
հատվածում ծնվել է շուրջ 81մլրդ մարդ, մահացել է մոտ 74 մլրդ, ներկայումս ապրում է 7 մլրդ:
Ծնելիության եւ մահացության հետեւանքով բնակչության սերունդների նորացման եւ
հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի
բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության
բնական շարժի միջոցով: բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է
(աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետեւանքով։
Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահա-
ցությունը եւ դրանց տարբերությունը` բնական աճը: Դրանք հաշվարկվում են ինչպես բացար-
ձակ ցուցանիշներով (ծնվածների եւ մահացածների թվով),այնպես էլ հարաբերական ցուցա-
նիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յու-
րաքանչյուր 1000 մարդու հաշվով)։
Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների եւ տարածաշրջանների բնակ-
չության թվի աճը եւ սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն
բնական շարժի, այլ նաեւ մեխանիկական շարժի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարա-
ծաշրջան ժամանածների եւ այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյուն-
քում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի եւ կազմի ցուցանիշները:
Երկրների գերակշիռ մասում բնակչության թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն
է, այսինքն` ծնելիության եւ մահացության տարբերությունը (բնական աճը): Բնակչության
բնական շարժի ցուցանիշների վրա վճռական ազդեցություն են գործում մարդկանց կյանքի
սոցիալ-տնտեսական պայմանները:
Ծնելիության մակարդակը պայմանավորված է բնակչության բարեկեցությամբ, կրթվածու-
թյամբ, հասարակության մեջ կնոջ դերով, բնակչության սեռատարիքային կազմով, ազգային
ավանդույթներով, կրոնով։ Մասնավորապես, բարձր ծնելիություն է խրախուսում մահմեդական
կրոնը։
Որպես կանոն, բնակչության կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացման,
քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանանց ակտիվ ներգրավման,
բնակչության ծերացման, երեխաների կրթության ու դաստիարակության վրա կատարվող
ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է։ Այսինքն` քաղաքներում ապրող, բարձր
կրթական ու մշակութային մակարդակ ունեցող, աշխատող եւ ուշ ամուսնացող կանանց
ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր
ու ցածր կրթական մակարդակ ունեցող եւ վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում:
Մահացության մակարդակն ամենից առաջ կախված է մարդկանց կյանքի նյութական
պայմաններից, նրանց սննդից, աշխատանքի բնույթից, կենցաղից, սանիտարահիգիենիկ
պայմաններից, առողջապահության մակարդակից։
Այսպիսով, բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-
կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեեւ
ծնունդը եւ մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա
որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է
բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը): Առանձնացնում են բնակչության
վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված եւ նեղացված։

2
Պարզ վերարտադրության դեպքում երբ ծնելիության եւ մահացության ցուցանիշները
հավասար են,այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում եւ բնական աճ չկա։
ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է
մահացության ցուցանիշին, եւ տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Ամբողջ աշխարհում եւ
երկրների ճնշող մեծամասնությունում հաստատվել է բնակչության ընդլայնված վերար-
տադրություն։
Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է
ծնելիության ցուցանիշին, եւ բնակչության թիվը նվազում է։ Ներկայումս այդպիսի երեւույթ առկա
է Ռուսաստանում, Ուկրաինայում, Արեւելյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում։
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է
բաժանել երկու հիմնական տիպերի։
Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես
զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰)
համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Իսկ եվրոպական մի շարք երկրներում վերջին
տասնամյակներին բնակչության ծերացման եւ տնտեսական դժվարությունների հետեւանքով
նկատելիորեն պակասել է ծնելիությունը (միջին հաշվով մեկ ընտանիքում 1-2 երեխա),եւ մի
փոքր ավելացել է մահացությունը։ Դա նշանակում է, որ բնակչության բնական աճը
բացասական է (նեղացված վերարտադրություն), եւ արդյունքում տեղի է ունենում բնակչության
թվի նվազում` դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն
ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի եւ
Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության եւ
բնական աճի միջինից բարձր ցուցանիշները եւ մահացության համեմատաբար ցածր կամ
չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ
ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի եւ Ասիայի հետամնաց ագրարային
երկրներում՝ 6-7 երեխա։
XX դ. երկրորդ կեսից սկսած, անկախություն նվաճելուց հետո, այդ երկրները հնարավոր-
ություն ստացան լայնորեն օգտագործել ժամանակակից առողջապահության նվաճումները՝
առաջին հերթին համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում։ Դա հանգեցրեց
մահացության զգալի կրճատման, իսկ ծնելիությունը մնաց նախկին՝ շատ բարձր մակարդակի
վրա։ Դրա հետեւանքով բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներում XX դարի
երկրորդ կեսից տեղի ունեցավ բնակչության թվի կտրուկ` պայթյունանման աճ, որը ստացավ
«ժողովրդագրական պայթյուն» անվանումը։ Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում
երկրագնդի բնակչության ընդհանուր թվի տարեկան աճի մոտ 90%-ը։
Որոշ մասնագետներ «ժողովրդագրական պայթյունը» համարում են մեծագույն աղետ,
քանի որ, նրանց կարծիքով, Երկրագունդն ի վիճակի չէ բավարարել բնակչության հարաճուն
պահանջները։ Սակայն, ինչպես արդեն նշվել է նախորդ դասում, գիտության ու տեխնիկայի
առաջընթացի, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման պայմաններում մեր
մոլորակը կարող է կերակրել ավելի մեծ թվով բնակչության։
Ամեն մի պետություն ձգտում է կարգավորել իր բնակչության աճը, այսինքն վարում է
հատուկ ժողովրդագրական քաղաքականություն։
Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական եւ այլ
միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի
ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։

3
Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության
բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։ Պետությունը խրախուսում է
բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին
տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված
ժողովրդագրական քաղաքականություն։ Առավել մեծ ջանքեր են գործադրել բնակչության թվով
աշխարհի երկու ամենախոշոր երկրները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը։ Չինաստանի
ժողովրդագրական քաղաքականության հիմնական կարգախոսն է` «Մեկ ընտանիք, մեկ
երեխա»: Այդ քաղաքականության իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Վերջին
քառասուն տարում Չինաստանի բնակչության բնական աճի ցուցանիշը 2,8 %-ից նվազել է
մինչեւ 0,4 %, այսինքն` յոթ անգամ: Սակայն Հնդկաստանում դեռեւս բնական աճը (1,5 %) բարձր
է աշխարհի բնակչության միջին բնական աճից:

Աշխարհագրություն֊7

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Դասի հղումը

Այլ հղում 1 2

1․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

5-10 տարին մեկ մարդահամար են կազմակերպում։

2․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Որովհետև զարգացած երկրներում մարդիկ ավելի մեծ պահանջներ ունեն, քան ոչ զարգացած երկրներում։

3․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

Կարող է ստեղծվել գերբնակեցում, պարենային, վառելանյութերի պակաս, աշխատատեղեր չեն լինի և այլն։

Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Աշխարհագրություն. առաջադրանք

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

Գերխոշոր-Ռուսաստան, Իրան, Մոնղոլիա, Արգենտինա, Ավստրալիա

խոշոր-Ֆրանսիա, Պակիստան, Գերմանիա, Ուկրաինա, Նիգերիա, Կամերուն

միջին-Նիդերլանդներ, Հայաստան, Իսրայել

փոքր-Անդորա, Մոնակո

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Բրազիլիա, Մեքսիկա, Ճապոնիա, Եգիպտոս, Իտալիա, Սիրիա, Բելգիա, Լիբանան, Ուրուգվայ, Ալբանիա, Կիպրոս:

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

 Աշխարհ510.072.000[2]
1 Ռուսաստան16,376,870
2 Կանադա9,985,321
3 Չինաստան9,388,211
4 ԱՄՆ9,014,230
5 Բրազիլիա8,358,140
6 Ավստրալիա7,682,300
7 Հնդկաստան2,973,190
8 Արգենտինա2,736,690
9 Ղազախստան2,699,700
10 Ալժիր2,381,740
11 ԿԴՀ2,267,050
12 Սաուդյան Արաբիա2,149,690
13 Մեքսիկա1,943,950
14 Ինդոնեզիա1,811,570
15 Սուդան

Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Աշխարհագրություն

Դաս 4. Աշխարհի պետությունների խմբավորումը
Յուրաքանչյուր պետություն առանձնահատուկ է իր բնույթով և յուրահատկությամբ: Սակայն
կան քանակական և որակական բնույթի ցուցանիշներ, որոնք բնորոշ են մեծ թվով
պետությունների: Հենց այդ բնորոշ և ընդհանուր գծերով էլ երկրները բաժանվում են առանձին
խմբերի:
Աշխարհագրության մեջ ընդունված է պետությունների խմբավորում կատարել ըստ հետևյալ
հատկանիշների.
• պետական տարածքի մեծություն,
• բնակչության թիվ,
• պետական կառուցվածք,
• աշխարհագրական դիրք,
• սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ:
Պետությունների խմբավորման ուրիշ ի՞նչ ցուցանիշներ կարող ես առաջարկել ինքդ:
Տարածքի մեծությունն էական դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման գործում:
Յուրաքանչյուր պետություն գոյություն ունի որոշակի սահմաններով եզրագծված բնատարածքում: Որքան մեծ է տարածքը, այնքան, որպես կանոն, մեծ ու բազմազան են բնական
հարստությունները: Օրինակ, Ռուսաստանի, Կանադայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ընդարձակ
տարածքներում առկա են գրեթե բոլոր օգտակար հանածոները: Շատ են նաև հողային և
ջրային, անտառային պաշարները:
Տարածքի մեծությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում բնակչության ազատ տեղաբաշխման, տնտեսության ընդարձակման, նոր քաղաքների ու գյուղերի կառուցման համար:
Ըստ տարածքի մեծության առանձնանում են խոշորագույն, խոշոր, միջին և փոքր
տարածքով երկրներ: Աշխարհի խոշորագույն 7 պետություններից յուրաքանչյուրը զբաղեցնում
է 3 մլն քկմ-ից ավելի տարածք: Տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը Ռուսաստանի
Դաշնությունն է17 մլն քկմ: Փոքր պետությունների տարածքը հաշվվում է տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրով: Փոքր պետությունների խմբում առանձնանում են շատ փոքր, այսպես կոչված «գաճաճ» պետությունները, որոնցից յուրաքանչյուրի տարածքը մի քանի քառակուսի կմ է: Դրանցից են, օրինակ, Անդորրան, Սան Մարինոն, Մոնակոն, Վատիկանը, Սինգապուրը և մի քանի ուրիշներ: Տարածքով աշխարհի ամենափոքր պետությունը Վատիկանն է 0.44 քկմ:
Հայաստանը տարածքով փոքր պետություն է:
Բնակչության թիվը նույնպես պետության ընդհանուր և, մասնավորապես, ռազմական
ներուժը ցույց տվող կարևորագույն հատկանիշ է: Բնակչության թվաքանակի մեծությունը և
նրանով պայմանավորված մյուս գործոններն էական ազդեցություն են ունենում ամեն մի երկրի
քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման վրա:
Ըստ բնակչության թվի նույնպես աշխարհի երկրները շատ տարբեր են: Բնակչության թվով
ամենամեծը Չինաստանն է, որտեղ բնակվում է շուրջ 1 միլիարդ 300 միլիոն մարդ: Դրա կողքին
աշխարհի ամենափոքր բնակչություն ունեցող Վատիկան պետությունում ապրում է ընդամենը
1000 մարդ:
Հայաստանը բնակչության փոքր թվաքանակ ունեցող 6 տասնյակ երկրներից մեկն է:
Ամեն մի պետություն իր գոյությունը պահպանելու և հասարակական կյանքը կազմակերպելու համար ստեղծում է կառավարման հատուկ համակարգ, որը կոչվում է պետական
11
կառուցվածք:
Տարբերում են պետական կառավարման երկու ձևհանրապետական և միապետական: Հանրապետական կառավարման ձև ընտրած պետությունները կոչվում են հանրապետություն: Կառավարման հանրապետական ձևն առավել ժողովրդական է, այսինքն ժողովրդի
մասնակցությունը պետության կառավարմանն ավելի մեծ է, քաղաքացիների իրավունքներն
ավելի լայն են, լայն են նաև ազատությունները:
Ներկայումս հանրապետական կառավարման ձևն ամենատարածվածն է. աշխարհի շուրջ
200 պետություններից 140-ը հանրապետություններ են:
Գոյություն ունի հանրապետության երկու տարբերակնախագահական և խորհրդարանական (պառլամենտական): Նախագահական հանրապետություններում նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից պարբերաբար կատարվող համընդհանուր ընտրությունների միջոցով:
Նախագահը հաշվետու չէ խորհրդարանին և նրա հետ գործում է զուգահեռ: Նա է կազմում
կառավարություն, նշանակում ու ազատում վարչապետին ու նախարարներին:
Նախագահական հանրապետություններ են ՀՀ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը,
Բրազիլիան:
Խորհրդարանական հանրապետությունում նախագահն ընտրվում է խորհրդարանի
կողմից, որին և հաշվետու է: Նրա իրավունքները համեմատաբար սահմանափակ են, նա
պակաս անկախ է իր գործողությունների և վճիռներ կայացնելու մեջ: Դրան հակառակ, ավելի
լայն են խորհրդարանի իրավունքները: Խորհրդարանն է ընտրում նաև կառավարության ղեկավարներին: Պետության և կառավարության ղեկավարները ենթարկվում են խորհրդարանին
և հաշվետու են նրան:
Պառլամենտական հանրապետության օրինակ են Գերմանիան, Իտալիան, Թուրքիան,
Հնդկաստանը:
Ըստ պետական կարգի տարբերվող մյուս տիպը միապետությունն է: Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 30 միապետություն: Նրանց համար ընդհանուրն այն է, որ միապետի
պաշտոնը ցմահ է և փոխանցվում է ժառանգաբար (բացառություն են Մալազիայի թագավորությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ երկրի ղեկավարիմիապետի պաշտոնն ընտրովի է): Միապետությունները լինում են բացարձակ և սահմանադրական: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա դեռևս պահպանվել են մի քանի բացարձակ միապետություններ, որտեղ կառավարության և իշխանության մյուս մարմինները պատասխանատու են միայն միապետի առաջ: Խորհրդարանը մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայում է, կամ էլ համարվում է խորհրդակցական մարմին: Այդ երկրներից են Վատիկանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Օմանը, ԱՄԷ-ն, Բրունեյը: Ժամանակակից աշխարհում ավելի տարածված են սահմանադրական միապետությունները: Դրանց մասին ընդունված է ասել, որ միապետը «թագավորում է, բայց չի կառավարում»: Դա նշանակում է, որ միապետի դերն ավելի շատ խորհրդանշական է: Նա հանդես է գալիս որպես երկրի պետական խորհրդանիշ: Սահմանադրական միապետությունում օրենսդրական իշխանությունը պատկանում է ընտրովի խորհրդարանին, իսկ գործադիրը կառավարությանը:
Սահմանադրական միապետության օրինակ են Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան,
Իսպանիան, Ճապոնիան:
Պետություններն ըստ տարածքային կառուցվածքի (ըստ տարածքային կազմակերպման)
12
լինում են երկու տիպիմիասնական (ունիտար) և դաշնային (ֆեդերատիվ) պետություններ: Միասնական (ունիտար)* պետություններում գոյություն ունի միասնական օրենսդրական և գործադիր իշխանություն, պետության ամբողջ տարածքում գործում է միասնական սահմանադրական և պետական իշխանության մարմինների միասնական համակարգ (օրինակ
Ֆրանսիայում դրանք դեպարտամենտներն են, ՀՀ-ումմարզերը, Ռուսաստանումմարզերը և
դաշնային օկրուգները):
Ընդունված է ունիտար պետության ներքին տարածքային բաժանումն անվանել վարչատարածքային բաժանում, իսկ բաժանման միավորներըվարչատարածքային միավորներ: Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը ունիտար պետություններ են Իտալիան,
Ֆրանսիան, Ճապոնիան, Թուրքիան, Իրանը: Ունիտար պետություն է նաև ՀՀ-ն:
Դաշնային պետությունը տարածքային միավորների դաշնություն (ֆեդերացիա) է, որոնք
պետության կառավարման որոշ հարցերում ինքնուրույն, այսինքնսահմանափակ պետական անկախություն ունեն: Դաշնության ամեն մի անդամի տարածքում համապետական օրենքներից ու կենտրոնական իշխանության մարմիններից բացի գործում են տեղական օրենքներ ու մարմիններ: Կան այնպիսի դեպքեր, երբ դաշնության անդամն ունի նաև սեփական սահմանադրություն: Դաշնային պետություններ են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Հնդկաստանը, Կանադան:
Աշխարհագրական դիրքը պետության վրա շատ լուրջ ազդեցություն ունեցող գործոն է: Այն
կարող է նպաստել նրա զարգացմանն ու բարգավաճմանը, կամ էլ հարուցել տարաբնույթ
լրացուցիչ դժվարություններ:
Պետության աշխարհագրական դիրքը կարող է լինել նպաստավոր և աննպաստ:
Նպաստավոր է, եթե տվյալ պետությունն անմիջական ելք ունի դեպի ծով, սահմանակից է
բարեկամ, դաշնակից պետությունների, որոնց հետ չունի հակամարտություն, եթե չկան բախում
ու թշնամանք:
Պետության դիրքը համարվում է աննպաստ, եթե այն ամնիջական ելք չունի դեպի ծով, եթե
շրջապատված է անբարյացկամ կամ թշնամաբար տրամադրված հարևաններով:
Աշխարհում ընդամենը 43 երկիր անմիջական ելք չունի դեպի ծով: Դրանցից մեկն էլ ՀՀ-ն է:
Ըստ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի, աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա առանձնացնում են երկրների երեք հիմնական տիպ` զարգացած, նոր
զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ:
Զարգացած են համարվում աշխարհի մոտ 40 երկրներ: Այս խմբում առանձնանում են «Մեծ
ութնյակի» երկրներից յոթը (ԱՄՆ, Ճապոնիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա,
Գերմանիա), համեմատաբար փոքր երկրներ Բելգիան, Նիդեռլանդները, ինչպես նաև
Ավստրալիան և այլն:
Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա:
Այս խմբի երկրներում շատ բարձր է մարդկանց կենսամակարդակը:
Նոր զարգացող երկրներն աշխարհում մոտ 150-ն են: Դրանք գլխավորապես գտնվում են
Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում: Դրանց զգալի մասը նախկին գաղութային
երկրներն են և անկախություն են ձեռք բերել երկրորդ աշխարհամարտից հետո:
Անցումային տնտեսությամբ երկրների խումբն են կազմում հետխորհրդային և
հետսոցիալիստական պետությունները: Այդ խմբին է պատկանում նաև Հայաստանը: