Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Աշխարհագրություն

Դաս 4. Աշխարհի պետությունների խմբավորումը
Յուրաքանչյուր պետություն առանձնահատուկ է իր բնույթով և յուրահատկությամբ: Սակայն
կան քանակական և որակական բնույթի ցուցանիշներ, որոնք բնորոշ են մեծ թվով
պետությունների: Հենց այդ բնորոշ և ընդհանուր գծերով էլ երկրները բաժանվում են առանձին
խմբերի:
Աշխարհագրության մեջ ընդունված է պետությունների խմբավորում կատարել ըստ հետևյալ
հատկանիշների.
• պետական տարածքի մեծություն,
• բնակչության թիվ,
• պետական կառուցվածք,
• աշխարհագրական դիրք,
• սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ:
Պետությունների խմբավորման ուրիշ ի՞նչ ցուցանիշներ կարող ես առաջարկել ինքդ:
Տարածքի մեծությունն էական դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման գործում:
Յուրաքանչյուր պետություն գոյություն ունի որոշակի սահմաններով եզրագծված բնատարածքում: Որքան մեծ է տարածքը, այնքան, որպես կանոն, մեծ ու բազմազան են բնական
հարստությունները: Օրինակ, Ռուսաստանի, Կանադայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ընդարձակ
տարածքներում առկա են գրեթե բոլոր օգտակար հանածոները: Շատ են նաև հողային և
ջրային, անտառային պաշարները:
Տարածքի մեծությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում բնակչության ազատ տեղաբաշխման, տնտեսության ընդարձակման, նոր քաղաքների ու գյուղերի կառուցման համար:
Ըստ տարածքի մեծության առանձնանում են խոշորագույն, խոշոր, միջին և փոքր
տարածքով երկրներ: Աշխարհի խոշորագույն 7 պետություններից յուրաքանչյուրը զբաղեցնում
է 3 մլն քկմ-ից ավելի տարածք: Տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը Ռուսաստանի
Դաշնությունն է17 մլն քկմ: Փոքր պետությունների տարածքը հաշվվում է տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրով: Փոքր պետությունների խմբում առանձնանում են շատ փոքր, այսպես կոչված «գաճաճ» պետությունները, որոնցից յուրաքանչյուրի տարածքը մի քանի քառակուսի կմ է: Դրանցից են, օրինակ, Անդորրան, Սան Մարինոն, Մոնակոն, Վատիկանը, Սինգապուրը և մի քանի ուրիշներ: Տարածքով աշխարհի ամենափոքր պետությունը Վատիկանն է 0.44 քկմ:
Հայաստանը տարածքով փոքր պետություն է:
Բնակչության թիվը նույնպես պետության ընդհանուր և, մասնավորապես, ռազմական
ներուժը ցույց տվող կարևորագույն հատկանիշ է: Բնակչության թվաքանակի մեծությունը և
նրանով պայմանավորված մյուս գործոններն էական ազդեցություն են ունենում ամեն մի երկրի
քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման վրա:
Ըստ բնակչության թվի նույնպես աշխարհի երկրները շատ տարբեր են: Բնակչության թվով
ամենամեծը Չինաստանն է, որտեղ բնակվում է շուրջ 1 միլիարդ 300 միլիոն մարդ: Դրա կողքին
աշխարհի ամենափոքր բնակչություն ունեցող Վատիկան պետությունում ապրում է ընդամենը
1000 մարդ:
Հայաստանը բնակչության փոքր թվաքանակ ունեցող 6 տասնյակ երկրներից մեկն է:
Ամեն մի պետություն իր գոյությունը պահպանելու և հասարակական կյանքը կազմակերպելու համար ստեղծում է կառավարման հատուկ համակարգ, որը կոչվում է պետական
11
կառուցվածք:
Տարբերում են պետական կառավարման երկու ձևհանրապետական և միապետական: Հանրապետական կառավարման ձև ընտրած պետությունները կոչվում են հանրապետություն: Կառավարման հանրապետական ձևն առավել ժողովրդական է, այսինքն ժողովրդի
մասնակցությունը պետության կառավարմանն ավելի մեծ է, քաղաքացիների իրավունքներն
ավելի լայն են, լայն են նաև ազատությունները:
Ներկայումս հանրապետական կառավարման ձևն ամենատարածվածն է. աշխարհի շուրջ
200 պետություններից 140-ը հանրապետություններ են:
Գոյություն ունի հանրապետության երկու տարբերակնախագահական և խորհրդարանական (պառլամենտական): Նախագահական հանրապետություններում նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից պարբերաբար կատարվող համընդհանուր ընտրությունների միջոցով:
Նախագահը հաշվետու չէ խորհրդարանին և նրա հետ գործում է զուգահեռ: Նա է կազմում
կառավարություն, նշանակում ու ազատում վարչապետին ու նախարարներին:
Նախագահական հանրապետություններ են ՀՀ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը,
Բրազիլիան:
Խորհրդարանական հանրապետությունում նախագահն ընտրվում է խորհրդարանի
կողմից, որին և հաշվետու է: Նրա իրավունքները համեմատաբար սահմանափակ են, նա
պակաս անկախ է իր գործողությունների և վճիռներ կայացնելու մեջ: Դրան հակառակ, ավելի
լայն են խորհրդարանի իրավունքները: Խորհրդարանն է ընտրում նաև կառավարության ղեկավարներին: Պետության և կառավարության ղեկավարները ենթարկվում են խորհրդարանին
և հաշվետու են նրան:
Պառլամենտական հանրապետության օրինակ են Գերմանիան, Իտալիան, Թուրքիան,
Հնդկաստանը:
Ըստ պետական կարգի տարբերվող մյուս տիպը միապետությունն է: Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 30 միապետություն: Նրանց համար ընդհանուրն այն է, որ միապետի
պաշտոնը ցմահ է և փոխանցվում է ժառանգաբար (բացառություն են Մալազիայի թագավորությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ երկրի ղեկավարիմիապետի պաշտոնն ընտրովի է): Միապետությունները լինում են բացարձակ և սահմանադրական: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա դեռևս պահպանվել են մի քանի բացարձակ միապետություններ, որտեղ կառավարության և իշխանության մյուս մարմինները պատասխանատու են միայն միապետի առաջ: Խորհրդարանը մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայում է, կամ էլ համարվում է խորհրդակցական մարմին: Այդ երկրներից են Վատիկանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Օմանը, ԱՄԷ-ն, Բրունեյը: Ժամանակակից աշխարհում ավելի տարածված են սահմանադրական միապետությունները: Դրանց մասին ընդունված է ասել, որ միապետը «թագավորում է, բայց չի կառավարում»: Դա նշանակում է, որ միապետի դերն ավելի շատ խորհրդանշական է: Նա հանդես է գալիս որպես երկրի պետական խորհրդանիշ: Սահմանադրական միապետությունում օրենսդրական իշխանությունը պատկանում է ընտրովի խորհրդարանին, իսկ գործադիրը կառավարությանը:
Սահմանադրական միապետության օրինակ են Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նորվեգիան,
Իսպանիան, Ճապոնիան:
Պետություններն ըստ տարածքային կառուցվածքի (ըստ տարածքային կազմակերպման)
12
լինում են երկու տիպիմիասնական (ունիտար) և դաշնային (ֆեդերատիվ) պետություններ: Միասնական (ունիտար)* պետություններում գոյություն ունի միասնական օրենսդրական և գործադիր իշխանություն, պետության ամբողջ տարածքում գործում է միասնական սահմանադրական և պետական իշխանության մարմինների միասնական համակարգ (օրինակ
Ֆրանսիայում դրանք դեպարտամենտներն են, ՀՀ-ումմարզերը, Ռուսաստանումմարզերը և
դաշնային օկրուգները):
Ընդունված է ունիտար պետության ներքին տարածքային բաժանումն անվանել վարչատարածքային բաժանում, իսկ բաժանման միավորներըվարչատարածքային միավորներ: Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը ունիտար պետություններ են Իտալիան,
Ֆրանսիան, Ճապոնիան, Թուրքիան, Իրանը: Ունիտար պետություն է նաև ՀՀ-ն:
Դաշնային պետությունը տարածքային միավորների դաշնություն (ֆեդերացիա) է, որոնք
պետության կառավարման որոշ հարցերում ինքնուրույն, այսինքնսահմանափակ պետական անկախություն ունեն: Դաշնության ամեն մի անդամի տարածքում համապետական օրենքներից ու կենտրոնական իշխանության մարմիններից բացի գործում են տեղական օրենքներ ու մարմիններ: Կան այնպիսի դեպքեր, երբ դաշնության անդամն ունի նաև սեփական սահմանադրություն: Դաշնային պետություններ են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Հնդկաստանը, Կանադան:
Աշխարհագրական դիրքը պետության վրա շատ լուրջ ազդեցություն ունեցող գործոն է: Այն
կարող է նպաստել նրա զարգացմանն ու բարգավաճմանը, կամ էլ հարուցել տարաբնույթ
լրացուցիչ դժվարություններ:
Պետության աշխարհագրական դիրքը կարող է լինել նպաստավոր և աննպաստ:
Նպաստավոր է, եթե տվյալ պետությունն անմիջական ելք ունի դեպի ծով, սահմանակից է
բարեկամ, դաշնակից պետությունների, որոնց հետ չունի հակամարտություն, եթե չկան բախում
ու թշնամանք:
Պետության դիրքը համարվում է աննպաստ, եթե այն ամնիջական ելք չունի դեպի ծով, եթե
շրջապատված է անբարյացկամ կամ թշնամաբար տրամադրված հարևաններով:
Աշխարհում ընդամենը 43 երկիր անմիջական ելք չունի դեպի ծով: Դրանցից մեկն էլ ՀՀ-ն է:
Ըստ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի, աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա առանձնացնում են երկրների երեք հիմնական տիպ` զարգացած, նոր
զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ:
Զարգացած են համարվում աշխարհի մոտ 40 երկրներ: Այս խմբում առանձնանում են «Մեծ
ութնյակի» երկրներից յոթը (ԱՄՆ, Ճապոնիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա,
Գերմանիա), համեմատաբար փոքր երկրներ Բելգիան, Նիդեռլանդները, ինչպես նաև
Ավստրալիան և այլն:
Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա:
Այս խմբի երկրներում շատ բարձր է մարդկանց կենսամակարդակը:
Նոր զարգացող երկրներն աշխարհում մոտ 150-ն են: Դրանք գլխավորապես գտնվում են
Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում: Դրանց զգալի մասը նախկին գաղութային
երկրներն են և անկախություն են ձեռք բերել երկրորդ աշխարհամարտից հետո:
Անցումային տնտեսությամբ երկրների խումբն են կազմում հետխորհրդային և
հետսոցիալիստական պետությունները: Այդ խմբին է պատկանում նաև Հայաստանը:

Оставьте комментарий