Հայոց լեզու7

Հոլվման տեսակներ

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկոի, մորաքույր, ամառ, մեղուի, տղաի, մարդ, վարձի, ձուի, ընկեր, ուսուցիչի:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին ֊ամուսնու, տատու, ուռենի֊ուռենու, ականջօղ, տղամարդու, թագուհու, պապու, ոսկու, քեռու:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթա, տարվա, ժամվա, գագաթ, գիշերվա, րոպե, ամսվա, դար, օրվա, ցերեկվա:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջման, ձնաբուք, սառցալեռան, հուշասյուն, ամառվան բեռան, ազգանուն, նուռան, տեսանկյուն, գարնան:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտերոջ, տիկնոջ, որդի, հարսնաքրոջ, լապտեր, դասընկերոջ, դուստոր, տիրոջ, կնոջ:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյան, շարժում, ձյան, թոնրատան, ձուկան, շուն, թերության, կորյուն, արյան, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր,֊հոր տիրամայր ֊տիրամոր, խաղընկեր, մորեղբայր մորեղբոր, վանահայր֊վանահոր, քույր, եղբայր եղբոր, սկեսրայր, նախահայր նախահոր:

Գրականություն-7

Երիտասարդ  խեցգետինը: Ջանի Ռոդարի

Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը  զննեց  նրան  երկար  հայացքով  և  հառաչելով  ասաց.

-Դե՞,  իսկ  հետո՞  ինչ  ես  մտադիր  անելու.  Եթե  կուզես  իմանալ,  երիտասարդ  հասակում  ես  էլ  էի  երազում  խեցգետիններին  քայլել  սովորեցնել:  Եվ  ահա  տե՛ս,  թե  ինչ  օրի  եմ:  Ապրում  եմ  մեն-մենակ,  և  ամեն  մի  խեցգետին  ավելի  շուտ  իր  լեզուն  կկծի,  քան  թե  ինձ  մի  խոսք  կասի:  Ինձ  լսիր,  քանի դեռ  ուշ  չէ,  կոտրիր  ինքդ  քեզ,  ապրիր,  ինչպես  բոլորը,  և  երբևէ  դու  ինձանից  շնորհակալ  կլինես  խորհուրդիս  համար:
Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:  Նա  միառժամանակ  կանգնած  մնաց  ծերունու  առջև,  հետո  քաղաքավարի  հրաժեշտ  տվեց  նրան  և  թեթև  սրտով  գնաց  իր  ճանապարհով:
Արդյոք  հեռու՞  կգնա:  Կունենա՞  հաջողություն:  Կկարողանա՞  ուղղել  այլանդակությունները,  որ  դեռ  այնքան  շատ  կան  մեր  աշխարհում:  Ոչ ոք  չգիտե  այդ:  Ես  էլ  չգիտեմ:  Որովհետև  մինչև  այսօր  մեր  խեցգետնիկը  դեռ  էլի  արիությամբ  առաջ  է գնում  և  հավատում,  որ  ինքն  իրավացի  է  այնպես,  ինչպես  հավատում  էր  առաջին  օրը:  Իսկ  մեզ  մնում  է  ամբողջ  սրտով  ցանկանալ  նրան՝

Բարի  ճանապարհ

Առաջադրանք:
ա)  Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Պետք չէ դեմ գնալ բնությանը։
  • Հասարակությունը չի հանդուրժում առանձնացողին։
  • Դու ավելին չես, քան քո ազգակիցներդ։
  • Միշտ լինում են անհատներ, ովքեր այլ կերպ են մտածում։
  • Հասարակության առաջընթացը ապահովում են նրանք, ովքեր առաջ են շարժվում։
  • Պետք չէ մեծամիտ լինել և քեզ յուրահատուկ ներկայացնել։

բ) Հիմավորե՛ք պատմվածքի վերջին նախադասության ընդգծումը։ Դուք որ միտքը կընդգծեիք և ինչու։

Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:

Ես ընտրեցի այս նախադասությունը, որտեղ խեղգետինը մնում է իր կարծիքին։


Բարի  ճանապարհ…

Կենսաբանություն

Մերկասերմեր

Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին:

Ուշադրություն

Մերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները:

Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

10709258.jpg

Ջրիջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը:

Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ

Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:

Ուշադրություն

Երկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:

Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը:

Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:

Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:

Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ:

Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները:

Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

57.jpg

♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները:

 գամետների տեղափոխումը  սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:

Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:

Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:

Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ:

50.jpg

Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ:

52.jpg

Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ:

51.jpg

Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է 130−150 մետրի, իսկ հաստությունը՝ 8 մետրի, իսկ տարիքը՝ մինչև 2000 տարի:

53.jpg

Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:

ՍոճիՍոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում:

55.jpg

Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է:

ԵղևնիԵղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում:

56.jpg

Ռուսերեն-7·Ռուսերեն֊7

 “ Русский без границ 2”, сл.38, упр 10,11

ЗАДАНИЕ 10. Раскройте скобки.

  1. (Дети) Детям стало холодно на улице, и они зашли в дом.
  2. (Братья) братьям нужно рано вставать.
  3. Школьникам нужно читать новый текст.
  4. Мы едем в гости к рóдственникам в Москву.
  5. Мне нужно позвонить друзьям.
  6. Зрителям понравился новый спектакль.
  7. Александр привёз подарки своим друзьям.
  8. Учитель объяснил ученикам новое правило.
  9. Бабушка читает внукам сказки.
  10. Режиссёр объяснил актёрам как они должны играть сцену.

    ЗАДАНИЕ 11. Раскройте скобки. Что означают эти пословицы?
    1.Москва (слёзы) слезам не верит.
    2.Слезами (rópe) горю не поможешь.
    3.Дурна голова (ноги) ногам покоя не даёт.
    4.(Дело) делу время, (потеха) потехе час.
Ռուսերեն-7·Ռուսերեն֊7

“ Мое знакомство с Гераклом”

Домашнее задание: написать в блоге заглавие “ Мое знакомство с Гераклом”

Получила в подарок на день рождения «Мифы Древней Греции», хочу начать читать книгу, но пока нет времени.

 далее писать по пунктам ( что-то сочиняя):

  • как выглядел Геракл в моем представлении

Он умен, мускулист и у него смелый взгляд.

  • какими качествами он обладал

Он был патриотом.

  • с чем он сталкивался больше: с добром или злом? Докажи

Он столкнулся со злом, потому что ему пришлось совершить героические поступки и победить зло.

  • какие чувства и эмоции вы  испытывали, когда читали о подвигах

Его героизм вдохновляет меня.

  • О чем, по-твоему, мечтал Геракл

Я не могу знать его мечты.

  • Что, по –твоему, он дeлал, чтобы быть сильнее и лучше

Может быть, он тренировался.

  • Любил ли он путешествовать

Да.

Պատմություն֊7

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԱՎԱՐՏԸ

IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը

։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։
Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։
2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։
4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։

Աշխարհագրություն-7·Աշխարհագրություն֊7

Աշխարհագրություն

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը: 

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում( առաջին և երկրորդ տիպ` զարգացած և զարգացող երկրներ)։

Տղաների և աղջիկների քանակը հավասար է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում տղամարդկանց և կանանց թիվը հավասար է, ավելի մեծ տարիքում կանայք ավելի մեծ թիվ են կազմում։ Քանի, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, իսկ կանայք ավելի երկարակյաց են։ Եվրոպայում կանանց թիվը ավելի շատ է, իսկ մահմեդական երկրներում֊ տղամարդկանցը։

3. Համեմատել զարգացած և զարգացող երկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչության թվի քանակով։ Զարգացած երկրներում բնակչության թիվը ավելի քիչ է, բայց տնտեսությունը ավելի զարգացած։

https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, համեմատել Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության սեռատարիքային կազմը( կարող եք ընտրել ցանկացած երկիր)։

https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, ընտրել զարգացած և զարգացող չորս երկրներ, որտեղ արտահայտված է բնակչության ծերացման փուլ։