Պատմություն֊7

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԱՎԱՐՏԸ

IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը

։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։
Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։
2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։
4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։

Պատմություն֊7

Առաջադրանք 7-րդ դասարան — Հոկտեմբերի 17-23

Դասի հղում

1,Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Տրդատ III–ը երկրի հզորացման ուղղությամբ։

Ես համաձայն չեմ, որ Տրդատ երրորդը միայն հզորացրել է Հայաստանը։ Եթե միայն հիշենք, թե Հայաստանում ինչ ավերածություններով ընդունվեց նոր կրոնը, կհասկանանք, որ Հայաստանը չէր կարող միանգամից հզորանալ, այլ հակառակը, կթուլանար, որովհետև քանդվում էին մեր մեհյանները, վառվում էին մեհյաններում գրված մատյանները, զոհվում էին շատ քրմեր ու պարզապես սովորական հայ մարդիկ, ովքեր չէին ուզում ընդունել նոր կրոնը։

Հնարավոր է այս ամեն ինչից հետո արքան որոշ լավ բաներ արել է, որ կայունություն ստեղծի երկրում։

2. Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը։ Հայաստանից ո՞վ է մասնակցել այդ ժողովին։

325 թվականին, որին մասնակցել է Գրիգոր Լուսավորչ թոռը֊ Արիստակես Եպիսկոպոսը։

3. Ո՞վ էր Գրիգորիսը և ի՞նչ գործունեություն էր իրականացնում:

Գրիգորիսը Գրիգոր Լուսավորչի թոռն էր, ով զբաղվում էր քրիստոնեական քարոզչությամբ և նրան սպանում են։

4,Ե՞րբ է թագավորել Խոսրով III Կուտակը: Ո՞ւր տեղափոխեց նա արքունիքը:

Խոսրով Կոտակը թագավորել է 330-338 թթ. Նա արքունիկը տեղափոխում է Դվին։

5.Ո՞ր երկրների դեմ պատերազմեց Հայաստանը խոսրով Կոտակի օրոք: Ինչո՞վ ավարտվեցին դրանք:

336 թվականին Վաչե Մամիկոնյանը ջախջախում է Հայաստան ներխուժած մազքթած ցեղի Սանեսան թագավորի զորքին, սակայն հերոսաբար զոհվում Սասանյանների դեմ պատերազմում։

Պատմություն֊7

Միջնադարյան պոեզիա

Սահականդուխտ Սյունեցի

Սըրբուհի՛ Մարիամ,
Անապական տաճար
Եւ կենարար բանին ծընող և մա՛յր.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

Անդաստան հոգևոր և համապայծառ ծաղիկ,
Որ ի հոգեհոս անձրևէն՝ հովանաւորեալ ի քեզ,
Պըտղաբերեցեր ի հօրէ՝ յայտնեալ մարդկան.
Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
Բերկրեալ տիրամայր և կո՛յս։ (հատված):

Մեսրոպ Մաշտոց

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

***
Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա:

Սահակ Պարթև

Այսօր գալով ի Բեթանիայ,
Քո ամենազօր հրամանաւդ
Ձայնեցեր Ղազարու,
Եւ դողացաւ մահ,
Դժողք պարտեցաւ,
Ապականութիւն լուծաւ,
ԿԵնդանարա’ր Քրիստոս,
Կեցո’ ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Զքո զաշխարհակեցոյց
Սուրբ զյարութիւնդ
Յառաջագոյն ծանուցեր`
Անապականբար կոչմամբ
Զչորեքօրեայն ի թաղմանէ,
Կենդանարա’ր Քրիստոս,
Կեցո’ ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Եբրայեցւոց մանկունքն
Սքանչացեալ ասէին`
ԸզՄարիամու զեղբայրըն
Ի թաղմանէ յարուցեալ`
Որդւոյն Մարիամու.
Կենդանարա’ր Քրիստոս,
Կեցո’ ըզմեզ:

Պատմություն֊7

Էջմիածին

Էջմիածնի Մայր տաճար, Հայ առաքելական եկեղեցու էջմիածին կաթոլիկության գլխավոր կրոնական կառույցը : Գտնվում Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում : Ըստ գիտանակնների ՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։

Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝

Ըստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում։

Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։

Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ ←Միածինը։

Տաճարի կառուցման տեղի հետ կապված կան տարբեր վարկածներ. ըստ վարկածներից մեկի տաճարը կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում ՝ նվիրված Անահիտ աստվածուհուն (հունական դիցաբանության մեջ Արտեմիս), մեկ այլ տարբերակով Սպանդարամետին նվիրված տաճարի տեղում, ով եղել է ստորգետնյա թագավորության Աստված, իսկ ըստ 1950-ական Տաճարի ներսում է գտնվում նաև 18-րդ դարում կառուցված թանգարան-գանձարանը, որտեղ պահվող սրբազան գանձերից են Գրիգոր Լուսավորչի աջը, Գեղարդը, որով խոցել են Հիսուս Քրիստոսին և Նոյյան Տապանից մի մասունքը:

Պատմություն֊7

Առաջադրանք, հոկտեմբերի 10-17, 7-րդ դասարան

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Օժանդակ աղբյուրներ

Անանիա Շիրակացի

Առաջադրանքներ

1.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն «Անանաիա Շիրակացին մեծ գիտնական » խորագրով:

2.«Մի վանքի պատմություն»/Կարծում եմ , ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի վանքերով ճամփորդել է. ընտրում եք մեկ լուսանկար, ներկայացնում այդ վանքի ա.աշխարհագրական դիրքը, բ. պատմությունը, գ. ճարտարապետությունը/:

Պատմություն֊7

Հայոց գրերի գյուտի անհրաժեշտությունը

387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցներիհամալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենըեկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։

Այսպիսին վտանգավոր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, որը հայապահպան նշանակություն ունեցան։

Հայոց գրերի ստեղծումից անմիջապես հետո, 5-րդ դարում սկսվում է Ոսկեդարը։ Թարգմանվում ու գրվում են շատ հայերեն գրքեր։ Իսկ առաջին թարգմանված գիրքը Աստվածաշունչն էր, որ այնքան հրաշալի էր թարգմանցած, որ համարվեց թարգմանությունների թագուհի։

Ես, այնուամենայնիվ կարծում եմ, որ Մեսրոպ Մաշտոցի ջանքերը ամենևին իզուր չէին, երբ նա այդքան շատ փնտրեց ու այդքան գիտակ մարդկանց տեսավ, նրանք հաստատ ինչ֊որ կարևոր բաներ ասել են Մաշտոցին։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում մինչև Մաշտոցի տառեր ստեղծելը եղել են գրեր, կամ նշանագրեր։ Մենք, եթե ունեցել ենք գրի ու գրականության աստված Տիրին, ինչպես կարող էինք չունենալ գիր։ Իհարկե, Մաշտոցը գիտնականի մեծ աշխատանք է արել։