Հետաքրքիր է իմանալ

Արև փնտրող նկարիչը

Մայրիկս այսօր ինձ նվիրեց Վինսենթ Վան Գոգի մասին գիրք՝ <Արև փնտրող նկարիչը>։ Այդ գիրքը պատմում է Վան Գոգի կյանքի մասին։ Հետաքրքիր է, որ հենց Վան Գոգն է պատմում իր մասին։ Գրքում նկարիչը պատմում է, որ սիրահարվում է տարբեր աղջիկների, աղջիկները մերժում էին, բայց մեկը շատ սիրել է նրան։ Վան Գոգը շատ մոտ է եղել Գոգեն անունով նկարիչի հետ, ու հետը կռվելուց հետո ականջը կտրել է։ Տխուր պատմություն։ Վան Գոգը իմ սիրած նկարիչն է։ Նա նկարում է վառ գույներով։ Ես փորձեցի արտանկարել նրա ինքնադիմանկարը։  Ես ամենաշատը սիրում եմ նրա <Աստղալից գիշեր> նկարը։Վան գոգ1վվ

Оставьте комментарий