Հետաքրքիր է իմանալ

Արև փնտրող նկարիչը

Մայրիկս այսօր ինձ նվիրեց Վինսենթ Վան Գոգի մասին գիրք՝ <Արև փնտրող նկարիչը>։ Այդ գիրքը պատմում է Վան Գոգի կյանքի մասին։ Հետաքրքիր է, որ հենց Վան Գոգն է պատմում իր մասին։ Գրքում նկարիչը պատմում է, որ սիրահարվում է տարբեր աղջիկների, աղջիկները մերժում էին, բայց մեկը շատ սիրել է նրան։ Վան Գոգը շատ մոտ է եղել Գոգեն անունով նկարիչի հետ, ու հետը կռվելուց հետո ականջը կտրել է։ Տխուր պատմություն։ Վան Գոգը իմ սիրած նկարիչն է։ Նա նկարում է վառ գույներով։ Ես փորձեցի արտանկարել նրա ինքնադիմանկարը։  Ես ամենաշատը սիրում եմ նրա <Աստղալից գիշեր> նկարը։Վան գոգ1վվ

Մաթեմատիկա

Հռոմեական թվեր

1-02

Հռոմեական թվանշանները հայտնվեցին մ.թ.ա. մոտ 500 թ.-ին, Էտրուսկներում:

Բնական թվերը գրվում են դրանց կրկնելու օգնությամբ: Եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա դրանք գումարվում են, եթե փոքրն է գրվում մեծից առաջˋ մեծից հանում են փոքր թիվը: Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառակի անգամ կրկնելը բացառելու համար:

Օրինակ՝ XIII-ը ինչպես կարդանք։  Քանի որ մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա դրանք գումարվում ենք`   XIII=X+III`  13-րդ։

Օրինակ՝ IX-ը ինչպես կարդանք։  Քանի որ փոքրն է գրվում մեծից առաջˋ մեծից հանում են փոքր թիվը`  IX=X-I`  9-րդ։

Փորձեք ընդամենը  1 ձողիկ տեղաշարժելով ստանալ ճիշտ հավասարություն՝

Սխալ տարբերակ՝  XIII-I=X,  Ճիշտ տարբերակ՝   XII-I=XI

Սխալ տարբերակ՝ IV-III=VIII ,  Ճիշտ տարբերակ՝ V+III=VIII

Սխալ տարբերակ՝ IX-I=IX,  Ճիշտ տարբերակ՝  IX+I=X

Սխալ տարբերակ՝ X+I=X,  Ճիշտ տարբերակ՝ X-I=IX

Սխալ տարբերակ՝ X-V=XIV,  Ճիշտ տարբերակ՝ X+V=XV

Սխալ տարբերակ՝ VIII-II=IX,   Ճիշտ տարբերակ՝ VIII+II=X

Սխալ տարբերակ՝ IV-VI=IX,  Ճիշտ տարբերակ՝ IV+VI=X 

Սխալ տարբերակ՝ XX+I=XX,  Ճիշտ տարբերակ՝ XX-I=XIX 

Սխալ տարբերակ՝ X-V=XIV, Ճիշտ տարբերակ՝  X+V=XV 

Սխալ տարբերակ՝  XII-I=XII, Ճիշտ տարբերակ՝   XI+I=XII