Հայրենագիտություն

Արատես․ Ճամփորդություն

Այցելվող վայրեր, քարտեզ, եղանակ։

  • Սևանա լիճ, հանրային առաջին լողափ՝ Իվետի ափ
  • Հայրավանք
  • Սելիմի քարվանատուն
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի(Սուրբ Ստեփանոս)
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ
  • Սմբատաբերդ


Սևանա լիճ

Խոշոր լիճ Գեղարքունիկի մարզում , գտնվում է ծովի մակերևույթից 1900մետր բարձրութան վրալ։ Ըստ վարկածներից մեկի լիճը գոյացել է  հրաբխի հետևանքով։ Սևանա լճից է առաջանում Հրազդան գետը։

Սևանավանքը կառուցել է Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունի 9-րդ դարում։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն մ․թ․ա․9-6-րդ դդ․։ Հնարավոր է լճի անվանումը ուրարտերեն լինել սունիա, որը նշանակում է լիճ։

Հայրավանք

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում։

Ավանդույթ

Հայրավանքի  <<Մարդաղավնյաց>>  անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա․ Ջահեկեցու գրի առած մի ավանդության հետ ըստ որի 1381 – ին  Լենկթեմուրի արշավանքր ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարածհազարավոր հայերի փոխակերպելն է աղավնու և ազատ  արձակել։

Արենիի շուկա

Ճամփեզրին գտնվող առևտրի շուկայում ներկայացված են հուշանվերներ, տեղի արվեստի և արհեստի գործեր։

Արփայի կիրճ

Արփա գետը սկիզբ է առնում Սյունիքի  բարձրավանդակի հս-արմ. լանջից՝ մոտ 3260 մ  բարձրությունից և ձևավորում է խորը կիրճ, որն էլ հենց կոչվում է Արփայի կիրճ։

Եղեգիսի կիրճ

Եղեգիսի կիրճը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Կիրճը հատկապես գեղեցիկ է երևում  Սմբատաբերդից։

Եղեգիսի Սուրբ Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի մոտ։ Այն կառուցել է Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանը։ 14-րդ դարում։

Արատեսի վանք

Գտնվում է Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ափին։

Սմբատաբերդ

Գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույք գյուղի մոտ։ 5-րդ դարում եկեղեցու մոտ տեղի է ունեցել ճակատամարտ՝ հայերի ու պարսիկների միջև։

Եղանակ

1 օր
գիշեր- +10
ցերեկ- +15 (անձրևոտ)

2 օր
գիշեր-+15
ցերեկ-+20

3 օր
գիշեր-+18
ցերեկ-+20

4 օր
գիշեր-+15
ցերեկ-+20



Հայրենագիտություն

Հաշվետվություն․

Այս տարի հայրենագիտությունից  մենք շատ հետաքրքիր դասեր սովորեցինք։ Մենք  իմացանք  ամրոցների տեսակների մասին, օրինակ ինձ շատ հետաքրքիր էր Կիկլոպյան  ամրոցների մասին դասը։ Սովորեցինք Հայաստանի մարզերի մասին, ջրամբարների մասին։ Ինձ այս տարվա ճամփորդությունից ամենաշատը դուր եկավ Ֆիալետովո գյուղը ու իհարկե Գյումրին։

 Ընդանրապես, երբ դարձա 4-րդ  դասարան  իմ ամենասիրած  առարկան դարձավ հենց Հայրենագիտությունը։  Որովետև ընկեր Սոնան հետաքրքիր և պարզ է  բացատրում։ Ես ուրախ եմ, որ ընկեր Սոնան մեզ իսկական սեբաստացիների պես միշտ տանում է ճամփորդության, այլ ոչ թե դասական աշակերտների պես նստեցնում դասարանում։  Ընկեր Սոնան միշտ ակտիվ և մարզասեր է, իհարկե նա կարող է նաև լինել խիստ, եթե պետք լինի, բայց ամենահոգատար ու ուշադիր դասղեկն է։

Ես շնորհակալ եմ ընկեր Սոնային հուսով եմ  Միջին դպրոցում հաճախ կհանդիպենք։  Մեզ կհիշեք ընկեր Սոնա, մենք էլ  Ձեզ չենք մոռանա։

https://aregqeshishyan.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Հայրենագիտություն

Գյումրի

Մեր  ճամփորդությունը սկսվեց շա ուրախ, ճանապարհին մենք կանգ առանք Արուճի քարվանատանը,  երգեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Այնուհետև այցելեցինք Ձիթողցոնց թանգարան։ Այստեղ կար հին ժամանակների տղայի և աղջկա զգեստ։ Տղայի հագուստի վրա անպայման պետք է լիներ արծաթյա գոտի, իսկ աղջիկը երբ ամուսնացած էր պետք է երեք մետրանոց գլխաշոր կապեր, և ամուսնացածները բաժանվելու իրավունք չունեին։ Քաղաքում տարածված էր ֆայտոնը։ Տեսանք հին տպագիր գրքեր։ Գյումրիում հարուստների տներում կային կարմիր, հաստ վարագույրներ, իսկ աղքատների տներում՝ կարճ և բարակ վարագույրներ։

Տեսանք հին գորգեր, Գյումրի քաղաքի մակետը, հին բանալիներ, 19-րդ դարի հին լուսանկարներ, Գյումրու հին քարտեզը։

Այնուհետև շրջեցինք Գյումրու հայտնի փողոցներում, Վարդանանց հրապարակում։

Պայտաձև ամրոց

Պայտաձև ամրոցը քանդված էր, բայց շատ գեղեցիկ էր, այն կառուցել են ռուսները՝ 1800 –ականներին։ Մենք բարձրացանք ամրոցի վրա, լուսանկարվեցինք։

Խցաններից գորգի պատրաստման արհեստանոց

Այնտեղ կար մի հետաքրքիր մարդ, որ շշի խցաններից գորգեր էր պատրաստում։ Այնքան սիրուն էին այդ գորգերը։ Կար Մինասի նկարը։

7 Վերքը շատ գեղեցիկ եկեղեցի էր, անունը Հիսուսի 7 վերքերի համար է դրված։

Մենք եղանք Երերույքի տաճարում, Մարմարշենում, Ախուրյան գետի մոտ։

Մեր առօրյան

Մեր  հյուրատունը շատ հարմար էր և մաքուր, սենյակում ես մնում էի Տիգրանի և Արեգի հետ, նաև մենք գնացինք յաղլի ուտելու ինձ շատ դուր եկավ։ Մենք ընթերցանության ժամեր էինք ունենում։ Ընկեր Շուշանը համեղ ուտելիքներ էր պատրաստում  Ընկեր Սեդան սքանչելի երգում էր, իսկ ընկեր Սոնան շատ հոգատար էր մեր հանդեպ։

Գյումրում անցկացրած օրերը ես միշտ կհիշեմ, ու հուսով եմ, որ նորից կգնանք։

Հայրենագիտություն

Շիրակի մարզ․ Գյումրի

Գյումրին մեծությամբ Հայստանի երկրորդ քաղաքն է, այն հայտնի է, որպես արհեստների ու արվեստների քաղաք։

1820-29 թթ․ ռուս թուրքական պատերազմից հետո  այստեղ հաստատվեցին  Կարսից, Կարինից, Բասենից, Մուշից ու Բայազեթից գաղթած հայերը։ 1837թ  Գյումրի է այցելում Նիկոլայ 1-ին  ցարը։  Նա Գյումրիում հիմնում է  Սուրբ նահատակ Ալեքսադրանդրա թագուհու անունը կրող  ռուս ուղղափառ եկեղեցին, որից հետո քաղաքը վերանվանվում է՝ Ալեքսանդրապոլ։ Այդ թվականին հաաստատվեց նաև քաղաքի առաջին հատակագիծը։ Գյումրին ունի ինքնատիպ ճարտարապետություն այն սև ու կարմիր տուֆի ներդաշնակ համադրություն է՝ զարդարված ասեղնագործ քանդակներով, շատ նման Անիին ու Կարսին։ Գյումրիում է գտնվում աշխարհի ամենահին վարսավիրանոցներից մեկը, որտեղ առ այսօր ոչինչ չի փոխվել։ Գյումրիում գործում էին  արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող բազմաթիվ խմբեր՝  երաժշտական, նկարչական, ստուդիաներ, թանգարաններ ինչպես նաև Գյումրու հայտնի թատրոնը։

Շիրակի մարզ

Մարզկենտրոն-Գյումրի

Տարածք-2681 կմ։

Սահմանակից պետություններ

Արևմուտքից՝ Թոիրքիա

Հյուսիսից՝ Վրաստան

Սահմանակից մարզեր

Արագածոտն, Լոռի։

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ։

Գետ՝ Ախուրյան

Լիճ՝ Արփի։

Տեսարժան վայրեր՝ Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք․ Մարմարաշեն, 7 վերք։

Շիրակի մարզն իր անվանումը ստացել է պատմական Այրարատ գավառի Շիրակ գավառից։

Գյումրու համար ողբերգական եղավ 1988 թվականի, դեկտեմբերի 7-ի երկրաշարժը, որի պատճառով կործանվեց քաղաքի մեծ մասը
Ամառները Շիրակի մարզում զով են, ձմեռները՝ ցրտաշունչ։

Այստեղ է գրանցվել ՀՀ ամենացրտաշունչ  ջերմաստիճանը՝ -46:

Գյումրու հին անուններն են՝ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լեննական, հետո կրկին Գյումրի։

Գյումրին մեծությամբ Հայստանի երկրորդ քաղաքն է, այն հայտնի է, որպես արհեստների ու արվեստների քաղաք։

Հայրենագիտություն

Ջրամբար

Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր մակերեսով։ Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով[2]։

Ախուրյանի ջրամբար

Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում[1]։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։

Երկարություն — 20 կիլոմետր, Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում, Հայաստանի ԱրագածոտնիԱրմավիրի և Շիրակի մարզերում, ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար

Հայրենագիտություն

Լոռու մարզ

Լոռու Մարզի ամենախոշոր քաղաքը Վանաձորն է, կլիման խոնավ է, Լոռու Մարզում է գտնվում Հաղպատի և Սանահինի Եկեղեցիները, Օձունի վանքը, Սուրբ Վանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Լոռու մարզի մարզ կետրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք։ Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած։

Լոռու մարզի բնական հուշարձաններ

• Լոռու ձոր – Դեբեդի կիրճում

• «Բոլոր քար» – Վանաձորում

• «Մայորի ձոր» – Ստեփանավանում

• «Մայորի քարափ» – Դսեղ գյուղի մոտ

• «Տզրուկի ջրվեժ» – Աթան գյուղի մոտ

• «Ալմաստի լիճ» – Ագարակ գյուղի մոտ

• Թռչկանի ջրվեժ – Չիչկան գետի մոտ

• Դսեղի լճերը • Գայլաձորի կիրճը

• Ձորագետի, Փամբակի, Վանաձորի հովիտները և այլն։

Էթնիկ խմբեր

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607[20]։

Քաղաքները՝ Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր։

Հայրենագիտություն

Խոր Վիրապ

Խոր –Վիրապ

17-րդ դարի վանք, ամրոց։ Մեծ Հայքի Արարատյան գավառի Ոստան հայոց գավառում։ Եղել է հայոց հանրահայտ ուխտատեղի՝ կապված Գրկգոր Լուսավորչի անվան հետ։

Խոր-Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խորը փոս էր, ուր գցում էին դատապարտյալներին։ Ըստ Ագաթանգեղոսի Գրիգոր Լուսավորչին նետել է այդ փոսը, որտեղ նա անցկացրել է 14 տարի։

Այնուհետև Տրդատ արքան հիվանդանում է, նա գիտեր, որ Լուսավորիչը կարող է բուժել նրան, հրամայում է ազատ արձակել Լուսավորչին։ Լուսավորիչը, ազատ արձակվելուց հետո, ստանում է Տրդատի համաձայնությունը և քրիստոնեությունը Հայաստանում հռչակում որպես պետական կրոն։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 16661669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

19701980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով  նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Դվին

 Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)

Խոսրով Կոտակը նաև անտառ է հիմնել՝ Խոսրովի արգելոց։

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներասորիներհույներարաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն։ Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։

Հայրենագիտություն

Մոլոկաններ

Ես շատ-շատ էի սպասում մոլոկանի հետ հանդիպմանը, քանի որ նախապես ֆիլմ էի դիտել մոլոկանների մասին ու իրենց ժողովուրդը ու իրենց գյուղը ինձ շատ հետքրքրեց։

Նրա անունը Ալեքսեյ Սանդիրով էր։

Ես մտածում էի, որ նա ռուսերեն կխոսեր մեզ հետ, բայց նա շատ լավ հայերեն էր խոսում։

Ես նրան երեք հարց տվեցի՝

-Մոլոկանները ինչո՞ւ չեն ամուսնանում։

-Մոլոկանները ծառայո՞ւմ են Հայոց բանակում։

— Իսկ մոլոկանները իրավունք ունեի՞ն Հայաստանում գյուղ հիմնել։

Նա պատասխանեց, որ չեն ամուսնանում, որ պահեն իրենց ազգությունը, որ իրենց տղաները ծառայում են Հայաստանի բանակում, բայց ըստ ցանկության, և որ նրանք իրավունք ունեինք գյուղ կառուցելու։

Մոլոկանները Հայաստանում 2 գյուղ ունեն՝ Ֆիոլետովո և Լերմոնտովո։

Մոլոկանները ռուսական կրոնական շարժում է, որը ստեղծվել է 18-րդ դարում։

«Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին: Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։

Ես շատ եմ ուզում գնալ մոլոկանների գյուղ, մի քանի օր ապրել նրանց հետ։

Հայրենագիտություն

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզկենտրոնը Աշտարակն է,  գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև, արևմուտքում գտնվում է Թուրքիայի հետ սահմանին։ Արագածոտնի մարզում է գտնվում Քասախ գետը, փոքր Սիփան լեռը, Քարի լիճը։ Մարզկենտրոնի հարևանությամբ է գտնվում Օշական գյուղը, որտեղ գտնվում է Մեսրոպ Մաշտոց գերեզմանը։ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։ Արագածոտնի մարզում է գտնվում Ապարան քաղաքը, զով կլիմայով և սառը ջրով։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, ՍաղմոսավանիԱշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Ապարանի հետ կապված մի զվարճալի պատմություն կա։ Ես 5 տարեկանում առաջին անգամ Թաեքվոնդոյի խմբով եղա Ապարանում․ մրցումներ ունեինք։ Ապարանի երեխաները շաաատ ուժեղ էին։ Ես, հաղթեցի, բայց երբ եկանք Երևան մարզիչիս ասացի՝ կլինի՞ մյուս անգամ հայերի հետ կռվենք, ոչ թե ապարանցիների։

Հայրենագիտություն·Ես և իմ հայրենիքը

Այց Էրեբունի թանգարան

<<Պատմության վերակառուցում>> նախագծի շրջանակներում, այսօր ես այցելեցի Էրեբունի թանգարան՝ դիտելու նոր ցուցադրությունը՝ <<Հայաստանի լուռ վկաները>>։ Թանգարանի վերակազմող ճարտարապետ Ռուբեն Սարգսյանի հետ դիտեցինք ցուցադրությունը։

Ես տեսա թուր՝ գտնված Տուշպա-Վան մայրաքաղաքից։ Պղնձից ափսե, որի վրա պատկերաված էր տաճար և Խալդի Աստծո նիզակը, առյուծ և սեպագիր արձանագրություն։ Այդ ափսեն շատ լավ էր պահպանված, երկու դեմք ունեցող Աստծո կիսանդրի, որը դեռ պարզ չէ, թե ո՞ր Աստվածն է։ Տեսա կուռքի քանդակ, տղամարդու դեմք էր, նրա աչքերի տեղը թանկարժեք քարեր են եղել, իսկ ականջին նռան ձևի ականջօղ։ Այդ քանդակը տուֆից էր, գտնվել է Դվինի մոտերքից։

Կար թրի բռնակ, Հնդկաստանից բերված ոսկուց։ Տեսա նաև շատ գեղեցիկ գոտու հատված՝ վրան ցուլ և առյուծ։

Ռուբեն Սարգսյանը ինձ նաև համակարգչով ցույց տվեց Տուշպա-Վանի վերակազմությունը, որը նոր աշխատանք է։ Նա ինձ նվիրեց սեպագիր գրելու սարք։ Ես շատ տանջվեցի, որ կարողանամ սեպագիր գրել՝ Արմինե։

Տեսանյութերը՝