Հայոց լեզու7

դերանուններ

Առաջադրանքներ:

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:

ա. մյուս, ես, իրենք, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա
բ. որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից
գ. որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա:

Оставьте комментарий