Պատմություն 6

Հյուր էի Հանրային ռադիոյում

Երեկ հրավեր ստացա Հանրային ռադիոյից։ Ինձանից հարցազրույց վերցրեցին «Մեկ օր Վանի թագավորությունում» մուլտֆիլմի մասին։ Ռադիոյում լավ էր, հետաքրքիր էր։ Հաղորդավարները շատ գրագետ էին խոսում և շատ ժպտերես մարդիկ էին։ Ես պատմեցի ոնց եմ աշխատել, ինչով, պատմեցի, որ մեր կրթահամալիրում միշտ էլ հետաքրքիր են անցնում մեր դասերը, պատմեցի որ Ռուբենը ինձ շատ է օգնում իր խորհուրդներով։ Դե Ռուբենը Էրեբունի թանգարանի վերակազմող ճարտարապետ Ռուբեն Սարգսյանն է։ Նա խորհուրդ է տալիս, որ իմ պատրաստած բոլոր կերպարները ճշգրիտ պատմական լինեն։

Оставьте комментарий