Բարև Ձմեռ
Բարև Ձմեռ։ Ես այսօր քայլում էի փողոցում և նկատեցի, որ երեխաները քեզ ավելի շատ են սիրում, քան՝ մեծահասակները։ Ձմեռ ջան, մի տխրիր, եթե մեծահասակները ուրախանալ չգիտեն թող այդպես տխուր էլ ապրեն։ Իսկ դու ավելի լավ է շատ ձյուն բեր, որպեսզի փոքրիկները ավելի շատ ուրախանան։
Լուսանկարները իմն են։



Ամեն ինչ ձմռան մասին
Ձմեռ
Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայում, աշնան և գարնան միջև։ Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։
Ձյունը ձևավորվում է այն ժամանակ, երբ ջրի կաթիլները սառչում են ամպերի մեջ։ Ձյան փաթիլները վեցաթև աստղի տեսք ունեն ։
Ձմռանը ծովերը, գետերը, օվկիանոսները ջրի մեծ պաշար են հավաքում և ամռանը երաշտ չի լինում։
Ամսանուններ
Դեկտեմբեր. Ձմռան առաջին ամիսն է։ Անունը անցել է հունարենից՝ դեցեմ, այսինքն՝ «տասներորդ» բառից։
Հունվար. Տարեմուտի ամիսն է։ Տարվա սկիզբն է, բայց, ձմեռվա կեսը։
Հունվարը այդպես է կոչվել ի պատիվ հռոմեական Յանուս աստծու։ Սակայն այդ անունը մեզ անցել է հունարենից, արդեն որոշ փոփոխման ենթարկվելով՝ դառնալով հունվար։
Փետրվար. Ձմռան վերջին ամիսն է։ Փետրվարը, ըստ մի բացատրության, իր անունը ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։
Կենդանիները՝ ձմռանը
Խլուրդը քնում է իր իր բնում, հողի տակ, նա իր փորած երկար անցքով իջնում է մինչև իր բույը։ Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտ չլինի։ Եվ քնում տերևից պատրաստած իր անկողնու վրա։
Մողեսը ձմեռը անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ։
Արջը և կրիան և այլ մի քանի կենդանիներ նույնպես ձմեռը քնելով են անցկացնում։